Կարևոր իրադարձություններ

Աղվան Հովսեփյանն ու Վահրամ Շահինյանը պարտավոր չեն հայտարարագիր ներկայացնել

01 Ապրիլ, 2016 13:48
Աղվան Հովսեփյանն ու Վահրամ Շահինյանը պարտավոր չեն հայտարարագիր ներկայացնել

Տևական ժամանակ է, ինչ  ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվում այս կամ այն պաշտոնյայի հայտարարագրած եկամուտները:

Գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրման պարտականությունը սահմանված է Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով: Սակայն, որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը կամ Քննչական ծառայության ղեկավար Վահրամ Շահինյանը հայտարարագրել չեն ներկայացնում:

Բարձրաստիճան պաշտոնատար անձինք նշված օրենքով նախատեսված կարգով, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում գույքի, եկամուտների հայտարարագրեր: Իսկ նույն օրենքի 5-րդ հոդվածի 15-րդ ենթակետը սահմանում է, թե ովքեր են համարվում բարձրաստիճան պաշտոնատար անձինք, որոնց թվում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը, տեղակալները և մյուս պաշտոնյաները նշված չեն: Այս մասին Shabat.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեից:

Օրենքով նման  պարտականություն ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարության համար նախատեսված չէ:

Նշենք, որ երկրի առաջին դեմքեր համարվողները՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու շատ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարագրել են իրենց գույքն ու եկամուտները, իսկ ՔԿ նախագահն  ու ՔԾ ղեկավարը ըստ օրենքի չպետք է հայտարարագիր ներկայացնեն: 

 

Լրահոս

Դիտել ավելին