Կարևոր իրադարձություններ

Կրակոց Երեւանում. հրազենային վնասվածքից 20-ամյա երիտասարդ է մահացել

01 Ապրիլ, 2016 11:26
Կրակոց Երեւանում. հրազենային վնասվածքից 20-ամյա երիտասարդ է մահացել

Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնից մարտի 31-ին, 23:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Երեւանի 20-ամյա բնակիչ Արթուր Գալստյանը, որը գիտակցության չգալով մահացել է: Այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ոստիկանությունից հաղորդեցին, որ դեպքի առնչությամբ նախաքննություն է տարվում:

Ըստ shamshyan.com-ի՝ մահացածին վիրավոր վիճակում հիվանդանոց է տեղափոխել Երևանի բնակիչ, 21-ամյա Սարգիս Ա.-ն, Արարատյան թաղամասում գտնվող «Փարոս» ռեստորանային համալիրի մոտից: 

 

Լրահոս

Դիտել ավելին