Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Փարաքարի ճանապարհին. բախվել են Mercedes-ն ու Ford Transit-ը, վերջինն էլ տապալել է բետոնե արգալապատնեշն ու ճաղավանդակը, կան վիրավորներ

01 Ապրիլ, 2016 10:53
Խոշոր ավտովթար Փարաքարի ճանապարհին. բախվել են Mercedes-ն ու Ford Transit-ը, վերջինն էլ տապալել է բետոնե արգալապատնեշն ու ճաղավանդակը, կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Երևանյան խճուղում բախվել են Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի բնակիչ, 65-ամյա Նորիկ Մանուկյանի վարած Mercedes մակնիշի 27 ՏՕ 935 համարանիշի և Ford Transit մակնիշի 805 ՕP 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 3 հիվանդանոց: Բախման հետևանքով Ford-ն էլ հարվածել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշին ու ճաղավանդակին, իսկ հետո հայտնվել ճանապարհի մեջտեղում: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ հրամանատար Ավետիս Բազիկյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Ford-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը: 

Ավելին ` shamshyan.com

 

Լրահոս

Դիտել ավելին