Կարևոր իրադարձություններ

Էրդողանի թիկնապահները Վաշինգտոնում արգելել են լրագրողներին լսել նրա դասախոսությունը. FT

01 Ապրիլ, 2016 10:50
Էրդողանի թիկնապահները Վաշինգտոնում արգելել են լրագրողներին լսել նրա դասախոսությունը. FT

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցները չեն ցանկացել լրագրողներին թույլատրել լսել նրա դասախոսությունը Վաշինգտոնում, գրում է Financial Times-ը:

Հաղորդվում է, որ ամերիկյան այցի շրջանակում Էրդողանը ելույթ է ունեցել դասախոսությամբ Վաշինգտոնի Բրուքինգսի ինստիտուտում, սակայն, ըստ ականատեսների, Էրդողանի թիկնապահները կոնֆլիկտի մեջ են մտել լրագրողների հետ:
Ականատեսները հայտնել են, որ Թուրքիայի անվտանգության ծառայությունը թույլ չի տվել սրահ մուտք գործել լրագրողներին, ովքեր ցանկացել են լսել Էրդողանի ելույթը:

Թիկնապահները փորձել են սրահից հանել նվազագույնը մեկ թղթակցի մինչ ելույթն սկսելը: Ինստիտուտի աշխատակիցների միջամտությունից հետո լրագրողներին, այնուամենայնիվ, թույլատրել են մուտք գործել սրահ:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը հայտարարել է, որ տեղյակ չէ դեպքի մանրամասներից, սակայն հայտարարել է, որ ԱՄՆ-ը «հարգում է ու աջակցում անկախ լրագրության իրավունքը»:

Պարբերականի տեղեկություններով՝ ելույթի ընթացքում Թուրքիայի նախագահը քննադատել է այն աջակցությունը, որը ԱՄՆ-ը ցուցաբերում է սիրիացի քրդերին: Բացի այդ՝ նա մեկնաբանել է իր կոնֆլիկտը մի շարք թուրքական ԶԼՄ-ների հետ՝ հայտարարելով, թե պայքարում է «վիրավորանքների ու զրպարտության դեմ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին