Կարևոր իրադարձություններ

Կարեն Վարդանյանի վերջին ստատուսներից

01 Ապրիլ, 2016 10:30
Կարեն Վարդանյանի վերջին ստատուսներից

«Մեկ տարի առաջ, այս օրը, երբ, ավանդույթի համաձայն, կազմում էի 2014 թվականի կորուստների ցանկը, այն լրացրեց Լևոն Մութաֆյանը։ Ինչ իմանայինք, որ մեկ տարի անց նա ևս կհամալրի այդ ցանկը... ...

Եվ այսպես՝ 2015 թվականի կորուստները. Լևոն Վարդանյան, Հրանտ Նավասարդյան, Էդուարդ Բաղդասարյան, Հրաչ Գալստյան, Յուրի Էլոյան, Աննա Բոյաջյան, Ռոբերտ Կարայան, Տեր Հուսիկ Լազարյան, Ուլյան Փիրումով, Ռիչարդ Բակալյան, Ռոմանոս Սահակյան, Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյան, Ալեքսան Կարապետյան, Լևոն Կոջոյան, Իոսիֆ Բաղդասարյան, Վլադիմիր Դարբինյան, Կարեն Ջանիբեկյան, Խաչատուր Իսկանդարյան, Դավիթ Զադոյան, Սամվել Գրիգորյան, Հարություն Քեհեյան, Վարդան Միլիտոսյան, Լեյլի Խաչատրյան, Սերգեյ Գալոյան, Սերիկա Շեկոյան, Քըրք Քըրքորյան, Ռաֆայել Հակոբյան, Ներսես Պետրոս ԺԹ Պատրիարք, Գագիկ Հովհաննիսյան, Վլադիմիր Ավենյան, Գևորգ Սահակյան, Լևոն Մելիք-Շահնազարյան, Սերգեյ Ամեդյան, Վարդուհի Խաչատրյան, Գուրգեն Դալիբալթայան, Ռաֆայել Աղաջանյան, Մուրադ Մուրադյան, Արմեն Մովսիսյան, Ժան Տեր-Մերգերյան, Հովհաննես Զանազանյան, Ալբերտ Սոլոյան, Լևոն Մութաֆյան, Վալերի Բոյախչյան, Աշոտ Սահրադյան, Վարդուհի Վարդերեսյան, Ռոբերտ Աթոյան, Վահագն Հովնանյան, Գևորգ Գյոդակյան... Յիշատակն արդարաւց օրհնութեամբ եղիցի... » Իսկ դու, Կարեն, դու՛ ի՞նչ իմայիր, որ կհամալրես 2016-ի կորուստների ցանկը, ու ցավոք, այդ ցանկը էլ չես տա... Հիշեցնենք, որ մարտի 17-ին հայտնի հասարակական գործիչ և վերլուծաբան Կարեն Վարդանյանին բութ գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել և սպանել Արթուր Միհրանյանը և Գևորգ Զոհրաբյանը, որից հետո Կարեն Վարդանյանի դին թաքցրել են Գևորգ Զոհրաբյանին պատկանող Երևանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

 

Լրահոս

Դիտել ավելին