Կարևոր իրադարձություններ

Ով ուժեղ է լինում նա էլ դառնում է առաջնորդ. «Չորրորդ իշխանություն»

01 Ապրիլ, 2016 09:19
Ով ուժեղ է լինում նա էլ դառնում է առաջնորդ. «Չորրորդ իշխանություն»


«Անդրադառնալով ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ընդդիմության առաջարկներին՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն ասել է, թե ընտրողների մատը թանաքոտելն, օրինակ, անհեթեթ և աֆրիկյան վայրի ցեղերին բնորոշ մեթոդ է։


«ՉԻ» ի դեպ՝ երբևէ լսե՞լ եք, որ աֆրիկյան որևէ վայրի գնդում առաջնորդի ընտրությունները կեղծվեն։ Ճիշտ է, չեք լսել։ Այնտեղ առաջնորդի ընտրություններ պարզապես չեն լինում, ով ուժեղ է լինում նա էլ դառնում է առաջնորդ։ Այսինքն՝ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ։


Բայց Լևոն Մարտիրոսյանն, իհարկե, ամեն դեպքում իրավացի է, մատները թանաքոտելն աֆրիկյան վայրի ցեղերին է բնորոշ։ Իսկ ահա հինգհազարամյա մշակույթ ունեցող ժողովուրդին բնորոշ է, որ պաշտոնական տվյալներով՝ տասնյակ բնակավայրերում ավելի շատ ընտրողներ լինեն, քան առկա բնակչության թիվն է այդ նույն պաշտոնական տվյալներով։ Աֆրիկյան վայրի ցեղերի անդամներն էլ, ի դեպ, այնքան բարօր ինքնագիտակցություն չունեն, որ գնան ու սեփական նախաձեռնությամբ մի քանի տասնյակ մարդու փոխարեն քվեարկեն։ Ընդ որում՝ ինչպես  Վինի Թուխի ընկեր բուն է ասում իշուկին նրա սեփական պոչը նվիրելիս, «безвозмездно»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին