Կարևոր իրադարձություններ

Հարթ որովայն ունենալու 9 միջոց՝ առանց մարմնամարզության ու դիետաների

01 Ապրիլ, 2016 22:11
Հարթ որովայն ունենալու 9 միջոց՝ առանց մարմնամարզության ու դիետաների

«Կարծում եք՝ իդեալական մարմին ունենալը հնարավոր չէ՞ առանց ֆիզիկական վարժությունների ու դիետաների։ Ուրեմն լավ լուր ունենք. ավելի հեշտ տարբերակ կա դրա համար։ Պարզապես հետևեք ստորև ներկայացվող 9 խորհուրդներին, որոնք ներկայացվել են լավագույն դիետոլոգների ու ֆիտնեսի մասնագետների կողմից։

1 Ուղղվեք: Մեջքը միշտ ուղիղ պահեք, այսպես Ձեր կազմվածքն ավելի սլացիկ տեսք կունենա, իսկ փորի մկանները կսկսեն ինքնըստինքյան ձգվել։ Կարճահասակ աղջիկների համար սա համար առաջին կանոնն է, որը նրանց թույլ կտա նաև ավելի բարձրահասակ երևալ։

2 Ավելի շատ ջուր խմեք: Փորձեք օրվա ընթացքում մոտավորապես 6-8 բաժակ ջուր խմել։ Նկատի ունեցեք, որ սուրճը, թեյը, գազավորված ըմպելիքները, հյութերը դրա մեջ չեն ներառվում։ Ջրազրկության արդյունքում օրգանիզմը սկսում է ինքնուրույն ջուր կուտակել, ինչը բացասաբար է ազդում նաև կառուցվածի վրա։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ջրազրկության պատճառով որովայնի շրջանում մինչև 4 կգ ավել քաշ կարող է կուտակվել։

3 Մտածված սնվեք: Երբեք հեռուստացույցի առջև մի սնվեք, դա կարող է հանգեցնել մարսողական խնդիրների, որն էլ իր հերթին կարող է նպաստել անցանկալի կիլոգրամների ավելացմանը։ Փորձեք սնվելը ծիսակարգի նման մի բան դարձնել. վայելեք սննդի համը, դանդաղ կերեք ու փորձեք լավ ծամել։ Արագ սնվելու արդյունքում Դուք ավելորդ օդ եք կուլ տալիս, որը նպաստում է որովայնի փքվելուն։

4 Կաթնամթերք օգտագործեք սննդակարգում: Օրգանիզմի լավ աշխատանքի համար հարկավոր է ամեն օր յոգուրտ կամ մեկ բաժակ կեֆիր օգտագորխել, և/կամ էլ այլ տեսակի կաթնամթերք, որոնց բաղադրության մեջ պրոբիոտիկներ կան։ Դրանք իրենցից միկրոօրգանիզմներ են ներկայացնում, որոնք նպաստում են աղիների առողջ աշխատանքին, ինչի արդյունքում որովայնը ձիգ տեսք է ստանում։ Իսկ եթե որոշ պատճառներով կաթնամթերք օգտագործել չեք կարող, դրանք փոխարինեք պրոբիոտիկներ պարունակող հաբերով։

5 Հնարավորինս շատ քայլեք մաքուր օդին: Ինչպես հայտնի է, մաքուր օդը լավացնում է նյութափոխանակությունը, որն իր հերթին այրում է ավելորդ կալորիաները՝ մարմինն ազատելով ավելորդ ճարպից։ Այդ իսկ պատճառով սովորություն դարձրեք ամեն օր 30 րոպեով քայլել, որքան ավելի աշխույժ քայլեք, այնքան ավելի լավ։ Կարող եք սմարթֆոնի մեջ հավելված ներբեռնել ու չափել Ձեր արած քայլերի քանակը, որն օրական չպետք է 10,000-ից պակաս լինի։

6 Հրաժարվեք մաստակներից: Գաստրոէնտերոլոգիայի քոլեջի ամերիկացի հետազոտողներն ապացուցել են, որ մաստակը վնասակար է առողջությանը, մասնավորապես կազմվածքին։ Բանը նրանում է, որ ծամելու ընթացքում մարդը չափից շատ օդ է կուլ տալիս, որը նպաստում է փքվածությանը ու բացասաբար անդրադառնում նաև կազմվածքի վրա։ Եթե անհրաժեշտ է թարմեցնել շնչառությունը, մաստակը փոխարինեք անանուխի կոնֆետներով։

 

Լրահոս

Դիտել ավելին