Կարևոր իրադարձություններ

Հովիկ Աբրահամյանի որոշմամբ մի քանի փոխմարզպետներ են ազատվել աշխատանքից. «Հրապարակ»

01 Ապրիլ, 2016 07:10
Հովիկ Աբրահամյանի որոշմամբ մի քանի փոխմարզպետներ են ազատվել աշխատանքից. «Հրապարակ»

Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ մի քանի փոխմարզպետներ են ազատվել աշխատանքից, մի քանիսն էլ նշանակվել են: Այս փոփոխությունները եւս կարելի է ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության շրջանակներում դիտարկել: Դեռեւս բանակցությունների ժամանակ հայտնել էինք, որ պաշտոնների տրամադրումը լինելու է փուլ առ փուլ, սկզբում հանձնելու են խոշոր պաշտոնները` նախարարներ, մարզպետներ, այնուհետեւ անցնելու են մյուսներին` փոխնախարարներ, փոխմարզպետներ:

Եվ, ահա, երեկ 4 փոխմարզպետ է նշանակվել, 3-ը՝ ազատվել: Գեղարքունիքի մարզպետի տեղակալ նշանակված Արտաշես Նիկոյանը 2012թ. ԱԺ ընտրություններին առաջադրվել էր թիվ 22 ընտրատարածքում` ՀՀԿ-ական Մանվել Բադեյանի դեմ: Արմավիրի, Արարատի, Տավուշի մարզպետների տեղակալներ նշանակված Գագիկ Գաբրիելյանը, Հայրապետ Բաբայանը, Վարդան Ալեքսանյանը եւս ՀՅԴ անդամներ են, մարզային կառույցների ղեկավար անձնակազմից:

 

Լրահոս

Դիտել ավելին