Կարևոր իրադարձություններ

Քաղաքացու դիմումի հիման վրա «Նուբարաշեն» ՔԿ-ի խցերում խուզարկություն է կատարվել

24 Հոկտեմբեր, 2015 12:00
Քաղաքացու դիմումի հիման վրա «Նուբարաշեն» ՔԿ-ի խցերում խուզարկություն է կատարվել

Զանգվածային լրատվամիջոցներում հրապարակվել էր իրավապաշտպանԺաննա Ալեքսանյանի հայտնած տեղեկատվությունն այն մասին, թե իբր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում ազատազրկված որոշ անձանց նկատմամբ բռնություն է գործադրվել, ինչից հետո մյուսներն իրենց բողոքն են հայտնել. տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը։

Տեղեկացնում ենք, որ ԶԼՄ-ներում տեղ գտած տարաբնույթ տեղեկությունները ծառայողական քննության շրջանակներում իրականացված գործողությունների, մասնավորապես՝ ազատազրկված անձանց նկատմամբ կատարված բռնությունների վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանում:


Հայտնում ենք, որ քաղաքացու դիմումի հիման վրա նշանակված ծառայողական քննության շրջանակներում ՀՀ ԱՆ ՔԿՎ ներքին անվտանգության բաժնի աշխատակիցների կողմից խուզարկություն է կատարվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի խցերում, որտեղից հայտնաբերվել և առգրավվել են մի շարք արգելված իրեր, ինչն էլ բնականաբար կարող էր առաջացնել դատապարտյալի կամ կալանավորված անձի դժգոհությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին