Կարևոր իրադարձություններ

Բանտարկյալների վրա հարձակում չի եղել. արգելված առարկաներ են հայտնաբերվել

24 Հոկտեմբեր, 2015 11:35
Բանտարկյալների վրա հարձակում չի եղել. արգելված առարկաներ են հայտնաբերվել

Armtimes.com-ը գրում է. 

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը հերքում է, որ երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՔԿՀ վարչության աշխատակիցները հարձակվել են  բանտարկյալների վրա:

Մեր հարցին, թե ինչո՞ւ են ՔԿՀ վարչության աշխատակիցները երեկ քարուքանդ արել խցերը եւ հարձակվել բանտարկյալների վրա, Արթուր Օսիկյանը պատաասխանեց. «Միանգամից ասեմ, որ իրականությանը չի համապատասխանում այն, որ աշխատակիցները հարձակվել են բանտարկյալների վրա: Ծառայողական քննության շրջանակներում մի քանի խցերում խուզարկություն է եղել, արգելված առարկաներ, իրեր են հայտնաբերվել, եւ որեւէ բռնություն չի եղել: Տեղեկություն է եղել, որ կան արգելված իրեր առարկաներ եւ խուզարկության արդյունքում հայտնաբերվել է եւ բնական է, որ ում մոտից, որ հայտնաբերվել է հնարավոր է եւ դժգոհություն է եղել. բռնությունը բացառվում է»:

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին