Կարևոր իրադարձություններ

Այսօր աշխարհի մոտ 300 տեսարժան կառույցներ կլուսավորվեն կապույտով՝ նվիրված ՄԱԿ-ի 70-ամյակին

24 Հոկտեմբեր, 2015 11:04
Այսօր աշխարհի մոտ 300 տեսարժան կառույցներ կլուսավորվեն կապույտով՝ նվիրված ՄԱԿ-ի 70-ամյակին

Այսօր աշխարհի մոտ 60 երկրներում շուրջ 300 տեսարժան կառույցներ կլուսավորվեն կապույտով գլոբալ արշավի շրջանակներում՝ նվիրված ՄԱԿ-ի կանոնադրության ուժի մեջ մտնելու 70-րդ տարեդարձին: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ հղում անելով կազմակերպության պաշտոնական կայքին:

«Ամբողջ աշխարհում տեսարժան կառույցները կլուսավորվեն կապույտով՝ ի պատիվ ՄԱԿ-ի օրվա»,- ուրբաթ երեկոյան հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Նյու Յորքում Գլխավոր ասամբլեային ուղղված իր ուղերձում:

Շատ երկրների թանգարանների, թատրոնների շենքերը, ճարտարապետական հուշարձաններն ու կամուրջները կլուսավորվեն կապույտով՝ ՄԱԿ-ի պաշտոնական գույնով:

 

Լրահոս

Դիտել ավելին