Կարևոր իրադարձություններ

Դեռևս չեմ տեսել ֆուտբոլիստ, ով ավելի լավն է, քան ես ԱԱ-1976-ում

24 Հոկտեմբեր, 2015 10:27
Դեռևս չեմ տեսել ֆուտբոլիստ, ով ավելի լավն է, քան ես ԱԱ-1976-ում

«Ֆուտբոլի արքա» Պելեն համեմատականներ է անցկացրել «Բարսելոնայի» և «Ռեալի» առաջատարներ Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև:

«Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր լավագույններն ունի: Մեսսին հաստատակամության օրինակ է. ինձ համար, ինչպես և նրա, խնդիր էր ոչ բարձր հասակը:

Ռոնալդուն հիանալի գոլահար է. ես հիանում եմ իրենով»,- Պելեի խոսքերն է մեջբերել «Marca»-ն:

Խոսելով իր՝ ԱԱ-1976-ում ելույթների մասին՝ Պելեն հավելել է. «Ներողություն անհամեստության համար, սակայն ես դեռևս չեմ տեսել ֆուտբոլիստ, ով ավելի լավն է, քան ես ԱԱ-1976-ում»:

 

Լրահոս

Դիտել ավելին