Կարևոր իրադարձություններ

Վերելակներում քաղաքացիներ են արգելափակվել

24 Հոկտեմբեր, 2015 09:58
Վերելակներում քաղաքացիներ են արգելափակվել

Հոկտեմբերի 23-ին, ժամը 21.46-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեստանի 9-րդ փողոցի թիվ 21 շենքի վերելակը 7-րդ հարկից վայր է ընկել և կանգ առել 1-ին և 2-րդ հարկերի միջև, ներսում արգելափակված քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Տ. Տեր-Մ.-ին (1982 թ., թիվ 23 բնակարանի բնակիչ) անվնաս դուրս են բերել արգելափակումից. բուժօգնության կարիք չի առաջացել:

Արտաքին զննությամբ պարզվել է, որ վերելակի ճապաններն անվնաս են, դեռևս չպարզաբանված հանգամանքներում միացել է վերելակի արգելակման համակարգը և վերելակը կանգ է առել 1-ին և 2-րդ հարկերի միջև:

***

Հոկտեմբերի 23-ին, ժամը 21.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 20 շենքի առաջին մուտքի վերելակը խափանվել է, ինչի հետևանքով քաղաքացին արգելափակվել է վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Է. Մ.-ին (1985 թ.):

***

Հոկտեմբերի 23-ին, ժամը 20.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածի Շրջադարձային թիվ 1 շենքի 2-րդ մուտքի վերելակում քաղաքացի է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել Սուսաննա (1965 թ.) և Տոսն (1961 թ.) Սադոյաններին:

 

Լրահոս

Դիտել ավելին