Կարևոր իրադարձություններ

Համայնքներից մեկը Համահայկական խաղերից հետո ոչ մի կերպ չի կարողանում ոտքի կանգնել. «Հրապարակ»

24 Հոկտեմբեր, 2015 09:04
Համայնքներից մեկը Համահայկական խաղերից հետո ոչ մի կերպ չի կարողանում ոտքի կանգնել. «Հրապարակ»

«Հայաստանյան համայնքներից մեկի բյուջեի ծախսերին տեղյակ պաշտոնյան մեզ պատմեց, որ Համահայկական խաղերից հետո ոչ մի կերպ չեն կարողանում ոտքի կանգնել։ «Երեք սպորտաձևի հետ կապված խաղերը մեզ մոտ են անցել, ամբողջ ծախսը՝ սպորտսմեններին պահել, կերակրել, խաղերը կազմակերպել, մենք ենք քաշել։ Արդյունքում աշխատավարձի պարտքեր գոյացան, որ մինչև հիմա չենք կարողանում փակել։ Չեմ հասկանում, թե պետական բյուջեից հատկացվող, բարերարների տված գումարներն ինչի վրա ծախսեցին, որ դեռ մեզ Էլ էդքան ծախսի տակ գցեցին։ Եվ էդ խաղերն ընդհանրապես ի՞նչ տվեցին մեր պետությանը, մեր բյուջեին, մեր ժողովրդին»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին