Կարևոր իրադարձություններ

Գազավորված ըմպելիքը առողջ մարդկանց վերածում է դիաբետիկների

24 Հոկտեմբեր, 2015 00:45
Գազավորված ըմպելիքը առողջ մարդկանց վերածում է դիաբետիկների

Քաղցր և գազային ըմպելիքների հանդեպ կախվածությունը կարող է 2-րդ կարգի շաքարային դիաբետ առաջացնել նույնիսկ բավականին առողջ մարդկանց մոտ: Այդ մասին հայտարարել են Քեմբրիջի կլինիկական բժշկության դպրոցի գիտնականները, հայտնում է toneto.net-ը:

Մարմնի զանգվածի առողջ ինդեքսով մարդկանց մոտ, ովքեր օրական թեկուզ մեկ բաժակ այդպիսի ըմպելիք են օգտագործում, շաքարային դիաբետի զարգացման վտանգը մեծանում է 18%-ով: Այն մարդկանց, ովքեր գիրության ախտանիշներ ունեն կամ ունեն դիաբետիկ բարեկամներ, գիտնականներն առաջարկում են հրաժարվել քաղցր գազավորված ըմպելիքներից:

 

Լրահոս

Դիտել ավելին