Կարևոր իրադարձություններ

Տարոն Մարգարյանը պարգևատրվել է

23 Հոկտեմբեր, 2015 22:02
Տարոն Մարգարյանը պարգևատրվել է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բիզնեսի զարգացմանն աջակցելու համար պարգևատրվել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ոսկե մեդալով: Մրցանակը «Մերկուրի» մրցանակաբաշխության ժամանակ Երևանի քաղաքապետին հանձնեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մարտին Սարգսյանն ընդգծեց, որ բավական է ընդամենը շրջել Երևանի փողոցներով տեսնելու համար, թե ինչ աշխատանք է կատարում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Եվ նրա կատարած այդ աշխատանքը հենց կապվում է բիզնեսի՝ հատկապես տուրիզմի հետ: Պարզ է, որ որքան գեղեցիկ լինի քաղաքը, որքան շատ աշխատանքներ կատարվեն քաղաքի զարգացման առումով, այնքան շատ զբոսաշրջիկներ կգան: Բացի այդ, մենք պայմանագիր ունենք Երևանի քաղաքապետարանի հետ, որի հիման վրա բազմաթիվ ներդրողներ, ովքեր գալիս են Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատ և բանակցություններ են տանում Երևանում ներդրումներ կատարելու համար, մենք անմիջապես աշխատում ենք Տարոն Մարգարյանի հետ, որպեսզի այդ գործընթացները շատ արարգ իրականանան»,- եզրափակեց Մարտին Սարգսյանը;

Հոկտեմբերի 23-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի «Մերկուրի» մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության ընթացքում 25 անվանակագերում մրցանակներ ստացան տնտեսության տարբեր ոլորտներում առաջատար ընկերություններ

 

Լրահոս

Դիտել ավելին