Կարևոր իրադարձություններ

Կծու սնունդը փրկում է քաղցկեղից ու սրտի հիվանդություններից վաղաժամ մահանալուց

23 Հոկտեմբեր, 2015 22:11
Կծու սնունդը փրկում է քաղցկեղից ու սրտի հիվանդություններից վաղաժամ մահանալուց

Կծու սննդի օգտագործումը, գոնե շաբաթական երեք անգամ, զգալիորեն կրճատում է քաղցկեղից ու սրտի հիվանդություններից վաղաժամ մահանալու ռիսկը: Նման եզրակացության է եկել ամերիկացի, բրիտանացի եւ չինացի գիտնականների խումբը:

Օքսֆորդի համալսարանի, Հարվարդի առողջապահական դպրոցի եւ Բժշկական գիտությունների չինական ակադեմիայի հետազոտողները հայտնաբերել են, որ շաբաթական 2-3 անգամ կծու ուտեստներ օգտագործողների շրջանում մահվան ռիսկը 14 տոկոսով ցածր է, քան նրանց մոտ, որոնք կծու են օգտագործում շաբաթական մեկ անգամ:

Ըստ գիտնականների, կծու ուտեստների օգտագործումն, առաջին հերթին, պաշտպանում է քաղցկեղից, սրտի հիվանդություններից եւ շնչառության հետ կապված խնդիրներից մահանալուց:

 

Լրահոս

Դիտել ավելին