Կարևոր իրադարձություններ

365.000 դոլար. նացիստների հազվագյուտ գրամեքենան վաճառվել է ռեկորդային գնով

23 Հոկտեմբեր, 2015 22:00
365.000 դոլար. նացիստների հազվագյուտ գրամեքենան վաճառվել է ռեկորդային գնով

Նացիստներին պատկանած հազվագյուտ «Էնիգմա» գրամեքենան, որն իր տեսակի մեջ ամենակատարելագործված մոդելներից է, Նյու Յորքում Bonhams-ի կազմակերպած աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով։



Ինչպես նշում է The Guardian-ը, M4 «Էնիգմա» գրամեքենան ստեղծվել է ֆաշիստական Գերմանիայի պատվերով` 1943-1945թթ. ընթացքում:



365.000 դոլարով վաճառված նմուշը պահպանվել է հիանալի վիճակում, և ժամանակին` Երկրորդ աշխարհամարտի տարիներին, օգտագործվել է նացիստական ստորջրյա նավերի վրա։



Նշվում է, որ նմուշը ձեռք է բերել մասնավոր հավաքորդ, ում ինքնությունը չի բացահատվել:

 

Լրահոս

Դիտել ավելին