Կարևոր իրադարձություններ

Բերման ենթարկված երիտասարդների մոտ հայտնաբերվել է թմրամիջոց և դանակ

23 Հոկտեմբեր, 2015 19:43
Բերման ենթարկված երիտասարդների մոտ հայտնաբերվել է թմրամիջոց և դանակ

Ոստիկանության ծառայողները Երևանի Տ. Պետրոսյան փողոցի թիվ 13 շենքի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Ռազմիկ Կ.-ին և 1973 թ. ծնված Պետրոս Պ.-ին: 

Խուզարկությամբ Ռազմիկ Կ.-ի մոտից հայտնաբերվել է կաթուցիչ` մարիխուանա տեսակի թմրանյութին նմանվող դեղնականաչավուն զանգվածով, իսկ Պետրոս Պ.-ի մոտից` 7 սմ շեղբի երկարությամբ, 3 սմ շեղբի լայնությամբ ծալովի դանակ և «M» գրառմամբ՝ 4, «Մետադոս 40» գրառմամբ՝ 1 դեղահաբ:

Նշանակվել են դատատեխնիկական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին