Կարևոր իրադարձություններ

Մերկելը ԵՄ-ին առաջարկել է կիսել փախստականների համար պատասխանատվութունը

23 Հոկտեմբեր, 2015 19:15
Մերկելը ԵՄ-ին առաջարկել է կիսել փախստականների համար պատասխանատվութունը

Հինգշաբթի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԵՄ անդամ պետությունների առաջնորդներին կոչ է արել կիսել փախստականների համար պատասխանատվությունը: Այս մասի գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Irish Times-ին:

Մադրիդում Մերկելը նշել է, որ ներկայիս միգրացիոն ճգնաժամը վերջին մի քանի տասնամյակում ամենակարևոր խնդիրներից է Եվրոպայի համար:

Նա նաև աջակցել է ԵՄ-Թուրքիա համագործակցությանը՝ համարելով այն ճիշտ որոշում:

«Մենք չենք կարող պարզապես հրել մոտորանավակը, երբ մարդիկ մահանում են մեր աչքի առաջ: Լավ է, որ ԵՄ-ն բանակցություններ սկսեց  Թուրքայի հետ»,-ասել Մերկելը:

 

Լրահոս

Դիտել ավելին