Կարևոր իրադարձություններ

Սիրիական ուժերն առաջընթաց են գրանցել մի քանի նահանգներում

23 Հոկտեմբեր, 2015 18:10
Սիրիական ուժերն առաջընթաց են գրանցել մի քանի նահանգներում

Սիրիական բանակն օդային ուժերի հետ համագործակցության արդյունքում շարունակում է հաջող ռազմական գործողություններ իրականացնել ահաբեկչական խմբավորումների դեմ Արևելքյան Ղուտայում, ինչպես նաև Հոմսի, Համայի, Լաթաքիայի, Հալեպի գյուղերում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին տեղեկացնում է սիրիական բանակի ղեկավարությունը: Համաձայն հայտարարության`սիրիական բանակի ստորաբաժանումներն ամբողջովին վերասհկողություն են հաստատել Հարասթայի Մաջբալ շրջանի վրա, ճեղքել ահաբեկիչների պաշտպանական գծերը Արևելյան Ղուտայի Նուլա գյուղաքաղաքում` ոչնչացնելով մեծ թվով ահաբեկիչների: Աղբյուրը տեղեկացնում է, որ ահաբեկչական խմբավորում է ոչնչացվել, երբ փորձել է ներթափանցել Դարաայի Բարդ գյուղ:

Սիրիական ուժերն առաջընթաց են գրանցել նաև Համայի նահանգի Մանսուրա գյուղաքաղաքում` ոչնչացնելով 15 ահաբեկչի, 4 զրահամեքենա:

Բանակը ավելի քան 300 ահաբեկչի է ոչնչացրել Լաթաքիայի շրջանում: Ազգային պաշտպանական ուժերի հետ համագործակյցության արդյունքում Հալեպի մի քանի գյուղեր ու գյուղաքաղաքներ են ազատագրվել:

Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը:

 

Լրահոս

Դիտել ավելին