Կարևոր իրադարձություններ

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է շոկոլադե սալիկների էժանացման պատճառները

23 Հոկտեմբեր, 2015 16:44
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է շոկոլադե սալիկների էժանացման պատճառները

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ուսումնասիրում է շուկայում առկա Snickers, Twix, Mars, M&M’s, KitKat և Bounty շոկոլադե սալիկների կտրուկ էժանացման պատճառները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:


Դիտարկմանը, թե շուկայում հայտնվել է այլ խոշոր ընկերություն, Շաբոյանը դժվարացավ պատասխանել՝ հորդորելով սպասել ուսումնասիրությունների արդյունքներին. «Չեմ կարող ասել, դեռ չենք տիրապետում այդ ինֆորմացիային, հենց ավարտենք ուսումնասիրությունը, արդյունքների մասին կիրազեկենք»: Շաբոյանն ասաց, որ «Սլավ Գրուպ»-ն այս տարիների շուկայում ունեցել է գերիշխող դիրք:

Նշենք, որ եթե նախկինում Snickers շոկոլադե սալիկն արժեր 250-270 դրամ, ապա այսօր դրա գինը կազմում է 200 դրամ, իսկ Kit Kat մեծ սալիկներն էժանացել են 50 դրամով, և այսօր դրանք կարելի է ձեռք բերել 300 դրամով:

 

Լրահոս

Դիտել ավելին