Կարևոր իրադարձություններ

Էլ Շարավին ավարտեց իր տեղափոխությունը Մոնակո

23 Հոկտեմբեր, 2015 15:43
Էլ Շարավին ավարտեց իր տեղափոխությունը Մոնակո

«Մոնակոյի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Ստեֆան Էլ Շարավին ավարտել է իր տրանսֆերը՝ նոր ակումբի կազմում անցկացնելով 15 հանդիպում։

 
Հարձակվողը «Մոնակո» էր տեղափոխվել ամռանը «Միլանից» վարձակալության հիմունքներով։ Պայմանագիրը ենթադրում էր ֆուտբոլիստի պարտադիր ձեռքբերումը, եթե նա մրցաշրջանի ընթացքում անցկացնի 15 խաղ։
 
Եվրոպա լիգայի խմբային փուլի՝ ադրբեջանական «Ղազարաբի» դեմ հանդիպումը 15-րդն էր իտալացու համար։
 

Լրահոս

Դիտել ավելին