Կարևոր իրադարձություններ

Կովաչիչը բաց կթողնի խաղը, Բենզեման ընդհանուր խումբ է վերադարձել

23 Հոկտեմբեր, 2015 15:02
Կովաչիչը բաց կթողնի խաղը, Բենզեման ընդհանուր խումբ է վերադարձել

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Ռեալը» հյուրնկալվելու է «Սելտային»: Այդ խաղին չի կարող մասնակցել մադրիդցիների կիսապաշտպան Մատեո Կովաչիչը, հայտնում է «As» պարբերականը:

21-ամյա խորվաթը մկանային ցավերի պատճառով չի մասնակցել նաև ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մրցավեճին:

Հայտնի է դարձել նաև, որ «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման վնասվածքից հետո ընդհանուր խումբ է վերադարձել և հնարավոր է գալիսիացիների դեմ հանդիպման ժամանակ խաղադաշտ դուրս գա:

 

Լրահոս

Դիտել ավելին