Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ճարտարագիտական ակադեմիային կհատկացվի 10 միլիոն դրամ

08 Հոկտեմբեր, 2015 12:37
Հայաստանի ճարտարագիտական ակադեմիային կհատկացվի 10 միլիոն դրամ

Կառավարության հերթական նիստին այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի՝ ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի միջոցներից «Հայաստանի ճարտարագիտական ակադեմիա» հասարակական կազմակերպությանը գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը:

Նա նշեց, որ որոշման համար հիմք է հանդիսացել Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի պատվավոր նախագահ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի դիմումը՝ առ այն, որ կազմակերպությունը գտնվում է ծանր ֆինանսական կացության մեջ, և հետագա բնականոն գործունեությունը շարունակելու համար անհրաժեշտ է ֆինանսական օժանդակություն:

 

Լրահոս

Դիտել ավելին