Կարևոր իրադարձություններ

Հոկտեմբերի 17-20-ը հյուրընկալեցի Արտաշատի քույր քաղաք Ֆրանսիայի Կլամար քաղաքի քաղաքապետ Ժան-Դիդյե Բերժեի գլխավորած պատվիրակությանը

23 Հոկտեմբեր, 2015 14:44
Հոկտեմբերի 17-20-ը հյուրընկալեցի Արտաշատի քույր քաղաք Ֆրանսիայի Կլամար քաղաքի քաղաքապետ Ժան-Դիդյե Բերժեի գլխավորած պատվիրակությանը

Հոկտեմբերի 17-20-ը հյուրընկալեցի Արտաշատի քույր քաղաք Ֆրանսիայի Կլամար քաղաքի քաղաքապետ Ժան-Դիդյե Բերժեի գլխավորած պատվիրակությանը: Ծրագիրը շատ հագեցած էր, բայց հասցրեցի մեր հարգարժան հյուրերին ցույց տալ մեր պետության ու ժողովրդի թանկ և կարևոր արժեքներ՝ ինչպիսիք են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու Խոր վիրապը: Ֆրանսիացի մեր բարեկամներն եղան նաև Ծիծեռնակաբերդի բարձունքում, որտեղ տեղի ունեցավ ծառատունկ՝ ի նշան Հայոց Մեծ եղեռնի 100 ամյակին: Պարոն Ժան-Դիդյե Բերժեի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց նաև Արտաշատում ֆրանսերեն լեզվով կազմակերպված միջոցառմանը:
Շնորհակալ եմ Կլամարի քաղաքապետ Ժան-Դիդյե Բերժեին՝ հրավերս չմերժելու համար: Ես Կլամարի քաղաքապետ Ժան-Դիդյե Բերժեից ևս հրավեր ստացա գարնանը մասնակցելու Ֆրանսիայի Կլամար քաղաքի «Արտաշատի արծիվ» անունը կրող Արտաշատի հրապարակի վերաբացմանը:
Նշեմ նաև, որ 2003 թ-ից Ֆրանսիայի Կլամար քաղաքն ու Արտաշատը համարվում են քույր քաղաքներ: Կլամար քաղաքն ունի 53.000 բնակչություն, որից 5000-ը հայ են:

 

Լրահոս

Դիտել ավելին