Կարևոր իրադարձություններ

Դյուսելդորֆում տեղի է ունեցել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի կազմակերպած կոնֆերանսը

23 Հոկտեմբեր, 2015 13:51
Դյուսելդորֆում տեղի է ունեցել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի կազմակերպած կոնֆերանսը

Ուղղափառության ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը հոկտեմբերի 8-ին մասնակցել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի կողմից կազմակերպված «Երկրորդ համաշխարհային պատերազմը. քրիստոնեական հայացքները 70 տարի անց» թեմայով կոնֆերանսին, որը տեղի է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դյուսելդորֆ քաղաքում: Կոնֆերանսին մասնակցել է տարբերի երկրների շուրջ 50 պատվիրակ՝ ուղղափառ եւ քրիստոնեական այլ եկեղեցիների հոգեւոր առաջնորդներ, խորհրդարանականներ, մտավորականներ: Հնչած բազմաթիվ ելույթների շարքում ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը խոսել է Զանգեզուրի եւ Արցախի պատմականորեն հայկական երկրամասեր լինելու մասին: Պարոն Ախոյանն անդրադարձել է նաեւ նախորդ դարում ֆաշիզմի դրսեւորումներին: Նա իր ելույթում նշել է. «Ինչպես 70 տարի առաջ, այժմ էլ մեր կողքին կան ուժեր, որոնք չեն մոռացել պանթուրքական ծրագրերը եւ ֆաշիզմի երբեմնի գաղափարակիցների պես երազում են կրկին աշխարհագրական միացյալ տարածքի մասին: Իսկ մենք, ինչպես 70 տարի առաջ, այնպես էլ այսօր հիշում ենք թե՛ պատմությունը, թե՛ մեր իրական բարեկամներին՝ հիմնվելով քրիստոնեական արմատների եւ համատեղ հաղթանակների վրա»:

 

Լրահոս

Դիտել ավելին