Կարևոր իրադարձություններ

Հանդիպում՝ «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտովազք» ծրագրի պատվիրակության և ֆրանսիական ՏՀՏ ընկերությունների միջև

23 Հոկտեմբեր, 2015 13:50
Հանդիպում՝ «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտովազք» ծրագրի պատվիրակության և ֆրանսիական ՏՀՏ ընկերությունների միջև

Սույն թվականի հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ ևս մեկ հանդիպում «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտովազք» ծրագրի պատվիրակության և ֆրանսիական ՏՀՏ ընկերությունների միջև։ Այս անգամ հայկական ՏՀՏ պատվիրակությունը ժամանեց Մարսել։ PACA տարածաշրջանային խորհրդի գրասենյակում տեղի ունեցած հայ-ֆրանսիակա գործարար համաժողովի ընթացքում քննարման առանցքային թեմաներից էին՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումը, մասնավորապես ԽՍՀՄ փլուզումից հետո, հայկական ներկայիս նվաճումները բարձր տեխնոլոգիաների ոլորտում, հայ ՏՀՏ մասնագետների կարողությունները, ազատ տնտեսական գոտիները և Հայաստանում ներդրումային հնարավորությունները։ Հայկական պատվիրակությանը ողջունեցին PACA տարածաշրջանային խորհրդի ներկայացուցիչ տիկին Լաուրա Քարլոուն և Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Բերնար Հատեմյան։ Հանդիպման շրջանակում տեղի ունեցած հայկական և ֆրանսիական գործարար հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց կազմակերպությունները, արտադրանքը և ձեռք բերվեցին մի շարք երկկող համաձայնություններ հետագա համագործակցության նպատակով։ Հիշեցնենք, որ սույն թվականի հոկտեմբերի 4-ին մեկնարկած ավտոարշավի 26 մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչներ 32-օրյա գործնական այցելությամբ կշրջեն 15 եվրոպական երկրներում, որտեղ կմասնակցեն եվրոպական ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների հետ կազմակերպվող «Hi-Tech/Made in Armenia» բիզնես ֆորումների, տեղական կազմակերպությունների հետ հանդիպումների, հայկական «Hi-Tech» անկյան ներկայացմանը և միջազգային մի շարք միջոցառումների: Հայկական ՏՀՏ պատվիրակությունը արդեն իսկ իրականացրել է մի շարք գործարար հանդիպումներ Վիեննայում, Պրահայում, Կատովիցեում, Բեռլինում, Բրյուսելում և Փարիզում։ Ծրագիրը համատեղ իրականացնում են «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը («Թի-Էս-Դի») և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» («Էն-Թի-Ի-Էֆ») հայկական բարեգործական հիմնադրամը` ՀՀ Կառավարության` ի դեմս ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Սփյուռքի նախարարության, ՀՀ Արտաքին գործերի նախարարության, ԼՂՀ Կառավարության, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հետ համագործակցությամբ, ինչպես նաև «Ռեսո» ապահովագրական ընկերության, «Ալտակոդ» և «Արփինետ» ընկերությունների աջակցությամբ և «Լոֆթ» ու «Սիթիմոբիլ» ընկերությունների հովանավորությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին