Կարևոր իրադարձություններ

Բերման ենթարկվածի մոտ թմրանյութ և դանակ է հայտնաբերվել

23 Հոկտեմբեր, 2015 11:39
Բերման ենթարկվածի մոտ թմրանյութ և դանակ է հայտնաբերվել
Ոստիկանության ծառայողները Երևանի Տ.Պետրոսյան փողոցի թիվ 13 շենքի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992թ. ծնված Ռազմիկ Կ.-ին և 1973 թ. ծնված Պետրոս Պ.-ին: 
 
Ինչպես հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, խուզարկությամբ Ռազմիկ Կ.-ի մոտից հայտնաբերվել է կաթուցիչ` մարիխուանա տեսակի թմրանյութին նմանվող դեղնականաչավուն զանգվածով, իսկ Պետրոս Պ.-ի մոտից` 7 սմ շեղբի երկարությամբ, 3 սմ շեղբի լայնությամբ ծալովի դանակ և «M» գրառմամբ՝ 4, «Մետադոս 40» գրառմամբ՝ 1 դեղահաբ:
 
Նշանակվել են դատատեխնիկական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ:
 
Կատարվում է հետաքննություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին