Կարևոր իրադարձություններ

Պատուհանից մտել է տուն ու ոսկեղեն գողացել

23 Հոկտեմբեր, 2015 11:38
Պատուհանից մտել է տուն ու ոսկեղեն գողացել
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 24 շենքի մոտից բերման է ենթարկվել 1998 թ. ծնված Դմիտրի Մ.-ն, ով խոստովանել է, որ օգոստոսին /օրը պարզվում է/՝ ժամը 04:00-ին, նշված փողոցի թիվ 24/2 տան պատուհանը հրել բացելով` գողացել է ոսկյա 2 մատանի և 1 զույգ ականջօղ, ինչպես նաև գողություններ է կատարել Շենգավիթ համայնքի տարբեր բնակարաններից: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայքից:
 
Վնասի չափը պարզվում է:
 
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
 
Կատարվում է նախաքննություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին