Կարևոր իրադարձություններ

Հայաստանի շահերը հաճախ հակասության մեջ են մտնում Ռուսաստանի շահերի հետ (տեսանյութ)

23 Հոկտեմբեր, 2015 11:03
Հայաստանի շահերը հաճախ հակասության մեջ են մտնում Ռուսաստանի շահերի հետ (տեսանյութ)

ԳԱԼԱ-ն գրում է. 

Անցած շաբաթ երկօրյա այցով Հայաստանում էր Իրանի փոխնախագահի ղեկավարած պատվիրակությունը: Բարձր մակարդակով հանդիպումներից հետո երկուստեք հայտարարություններ եղան Իրան-Հայաստան հարաբերությունների նոր փուլի սկզբի մասին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին անգամ հայտարարեց, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման համար ոչ մի սահմանափակում չկա:

Արա Պապյան

Արա Պապյան

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը, սակայն, վերապահումներով է մոտենում այս հայտարարություններին. «Ողջունելի էր այդ այցը, քանի որ դա ցույց էր տալիս, որ Իրանի համար Հայաստանն ունի կարևոր նշանակություն: Իհարկե ճիշտ կլիներ, որ Հայաստանը լիներ նախաձեռնողների մեջ, օրինակ հիշենք, որ և Գերմանիայի, և Իտալիայի ղեկավարությունները գնացին Իրան, Հայաստանն էլ կարող էր պատվիրակության այցով գնալ կամ հայտարարություններով ինքը հանդես գար: Ամեն պարագայում տեղի ունեցավ Իրանի կողմից այցը, սա կարևոր է, բայց երբ որ խնդիրը գործնական դաշտ տեղափոխում ենք, հարցը հետևյալն է՝ ինչքանո՞վ Հայաստանը կկարողանա ինքնուրույնաբար գործել, որովհետև այսօր Հայաստանի շահերը հաճախ հակասության մեջ են մտնում Ռուսաստանի շահերի հետ, արդյո՞ք մեր իշխանությունները կկարողանան գործել Ռուսաստանից անկախ, ես խիստ կասկածում եմ»:

Իրանի պատվիրակության այցից հետո ՀՀ-ում պաշտոնական մակարդակով հայտարարություն եղավ, որ 2017 թվականից Հայաստանն Իրանից ավելի շատ բնական գազ է ներկրելու Հայաստան: Լուրջ հնարավորություն է տալիս Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գիծը, որի շինարարությունը կողմերը նախատեսում են ավարտել 2018 թվականին, հիշեցնենք՝ պայմանագրի արժեքը շուրջ 120 միլիոն դոլար է:

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին