Կարևոր իրադարձություններ

ՌԴ ավիախումբը մեկ օրում 72 հարված է հասցրել ահաբեկիչների օբյեկտներին (տեսանյութ)

23 Հոկտեմբեր, 2015 09:48
ՌԴ ավիախումբը մեկ օրում 72 հարված է հասցրել ահաբեկիչների օբյեկտներին (տեսանյութ)

Ռուսական ինքնաթիռները մեկ օրվա ընթացքում 72 ավիահարված են հասցրել Սիրիայի ահաբեկչական խմբավորումների ենթակառուցվածքներին։ Այս մասին մամուլին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Մեկ օրվա ընթացքում մեր Су-34, Су-24М, Су-25СМ ինքնաթիռների անձնակազմերը 53 ռազմական թռիչքի ընթացքում հարվածներ են հասցրել ահաբեկիչների 72 օբյեկտի Համայում, Իդլիբում, Լաթաքիայում, Դամասկոսում, Հալեպում, Դեյր–Էզ–Զորում»,–ասել է Կոնաշենկովը։

ՊՆ ներկայացուցիչը շեշտել է՝ ռուսական ՌՏՈւ–ի կողմից ահաբեկիչների ենթակառուցվածքների խոցումն ավելի արդյունավետ է դառնում։

«Եթե առաջ ռուսական ինքնաթիռները մեծ մասամբ զույգերով էին աշխատում, ապա այսօր մեր անձնակազմերից յուրաքանչյուրը, շնորհիվ տեղանքի լավ իմացության, մեկ թռիչքի արդյունքում ինքնուրույն ոչնչացնում է 2 կամ ավելի հաստատված թիրախ»։

Կոնաշենկովը նշել է, որ ՌԴ անօդաչուներն արձանագրում են ԻԼԻՊ–ի նոր նշանակետեր։

«Խոսքն ԻԼԻՊ–ի ղեկավարության կողմից Ռաքքայից և Իրաքի տարածքից օգնական ուժերի ցրումն է երկրի արևմուտք՝ ռազմական գործողությունների շրջան. ԻԼԻՊ–ը փորձում է սիրիական զորքերի ուղղությամբ մանևրող ավտոմեքենաների քարավաններ շպտրել՝ զենքով և ռազմամթերքով»,–հավելել է Կոնաշենկովը։

 

Լրահոս

Դիտել ավելին