Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը եթե նոր դերակատար է մտցնում խաղի մեջ, կնշանակի այլեւս իմաստ չունի Սահմանադրությունը փոխել. «Հրապարակ»

23 Հոկտեմբեր, 2015 07:25
Ռուսաստանը եթե նոր դերակատար է մտցնում խաղի մեջ, կնշանակի այլեւս իմաստ չունի Սահմանադրությունը փոխել. «Հրապարակ»

Վերջին օրերին իշխանության վերին էշելոններում կրկին արծարծվել է հին թեման՝ իրականացնե՞լ սահմանադրական փոփոխությունները, թե՞ վիժեցնել հանրաքվեն: Մի շարք պատճառներ են քննարկվել՝ ներքաղաքականից մինչեւ արտաքին զարգացումներ: Այս անորոշության պատճառով է, որ «այո»-ի շտաբը չի ձեւավորվում՝ տպավորություն ստեղծելով, որ իշխանությունն այնքան էլ շահագրգռված չէ հանրաքվեի կայացման հարցում: Այլապես մեծ խնդիր չէր առաջանա «մի զարկով» համախմբել արդեն հպատակ «այո» ասող ուժերին՝ ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին: Հանրաքվեն տապալելու գլխավոր դրդապատճառն այն է, որ ԵԺԿ-ում Սերժ Սարգսյանին տեղեկացրել են, որ խոստացված դրամաշնորհը չի լինելու: Նոր Սահմանադրության ընդունումը եւս ԵՄ-ի հետ ասոցացվելու ծրագրի շրջանակում էր․ այդ ասոցացման համար, ինչպես հիշում եք, Հայաստանը պետք է ստանար մոտ 5 մլրդ. եվրո, ընդ որում՝ գումարը մաս-մաս պետք է բաժանվեր՝ ըստ ծրագրերի: Բուն Սահմանադրությունը փոխելու համար մոտ 2 միլիոն էր նախատեսված: Բացի այդ պատճառից, իշխանություններին հետ է պահում նաեւ Արա Աբրահամյանին խաղի մեջ մտցնելը, Ռուսաստանը եթե նոր դերակատար է մտցնում խաղի մեջ, կնշանակի այլեւս իմաստ չունի Սահմանադրությունը փոխել, որը Սերժ Սարգսյանի վերարտադրության հարցն էր լուծելու:

 

Լրահոս

Դիտել ավելին