Կարևոր իրադարձություններ

Հայ աստղեր, ովքեր բոլորից թաքցրել են ամուսնության մասին լուրերը (լուսանկարներ)

23 Հոկտեմբեր, 2015 00:08
Հայ աստղեր, ովքեր բոլորից թաքցրել են ամուսնության մասին լուրերը (լուսանկարներ)

Թեև ամուսնությունը կյանքի այն ամենակարևոր իրադարձությունն է, որի մասին ցանկանում ես ի լուր աշխարհի բարձրաձայնել, սակայն աստղերի մեջ կա միտում չհրապարակել իրենց ամուսնության մասին լուրը: Միգուցե երկրպագուներ և երկրպագուհիներ կորցնելու խնդիր ունեն, կամ պարզապես չեն ցանկանում հանրայնացնել իրենց անձնական կյանքը, այնուամենայնիվ, նրանք լինելով հայտնի մարդիկ, նրանց կյանքի կարևոր իրադարձությունները նույնպես շուտ են բացահայտվում:

Արամե և Աննա

Թեև այս զույգը չէր թաքցնում իրենց հարաբերությունները, և նույնիսկ հայտնել էին իրենց հարսանիքի մասին, սակայն Արամեի հայրիկի անժամանակ մահվան հետ կապված, նրանք բոլորից գաղտնի, առանց մեծ խնջույքի գրանցեցին իրենց միությունը:

big_1378670496_7061767_ts1378670993 1378719476_aram1

Խորեն Լևոնյան և Լիկա Մեսրոպյան

Այս զույգի միության և ամուսնության մասին լուրերը անակնկալի բերեցին բոլորին: Քանի որ միջև այդ ոչ ոք նույնիսկ չէր էլ լսել, որ նրանք միասին են, և ահա 2013-ի հոկտեմբերին տարածվեցին նրանց` քաղաքից դուրս կազմակերպված հարսանիքի լուսանկարները:

IMG_9124 xorenlika1 xorenlika2

Գարիկ Պապոյան և Մարիանա

Նույնական պատմություն էր նաև հումորիստ Գարիկ Պապոյանի և նրա կնոջ ամուսնության հետ կապված: Քանի որ զույգը փորձել է գաղտնի պահել սիրային հարաբերությունները` հեռու մնալով տեսախցիկներից ու լրագրողներից, եւ պսակադրության օրը նույնպես բոլոր ներկաներին արգելված է եղել տեսալուսանկարահանել միջոցառումը: Եվ նրանց հարսանիքից մեկ տարի անց միայն երկրպագուները տեսան նրանց հարսանիքի լուսանկարները:

garik4 garik2 garik1 big_1383565530_2803517_ts1383565545

Դավիթ Թուջարյան 

2013-ին նաև հայտնի դարձավ, որ իր ընտրյալի հետ գաղտնի ամուսնացել է երգիչ Դավիթ Թուջարյանը, ով առավել հայտնի է որպես Սասունցի Դավիթ:

davit textim_1405158287_2591728_ts1405158300 davitt1

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

Աղբյուրը՝ http://www.wedding.am/gaxtni-amusnacac-hayer

 

Լրահոս

Դիտել ավելին