Կարևոր իրադարձություններ

Fashion խորամանկություններ` կանանց համար

23 Հոկտեմբեր, 2015 00:00
Fashion խորամանկություններ` կանանց համար

Մեզանից յուրաքանչյուրն ունի իր գաղտնիքները։ Այդ խորամանկությունները էապես դյուրացնում են կյանքը, խնայում մեր ժամանակը և միջոցները։

Ձեզ ենք ներկայացնում օգտակար խորհուրդների փոքրիկ ընտրանի։

1) Կաթնագույն կոշիկները և կարճ կիսաշրջազգեստը տեսողականորեն երկարացնում են կարճ ոտքերը։

2) Լիքը կոնքերը քողարկում են ուիղ ձևվածքի տաբատները կամ ջինսերը։

3) Եթե դուք բարակ գոտկատեղ, սակայն լայն կոնքեր ունեք, ապա ձեր համար կատարյալ կլինեն լայն փողքերով ջինսերը և գոտին՝ գոտկատեղին։

4) Մանր նախշերը տեսողականորեն փոքրացնում են, և հակառակը՝ խոշոր պատկերները՝ մեծացնում։

5) Երկարափեշ շրջազգեստները և կիսաշրջազգեստները տեսողականորեն իջեցնում են ձեր հասակը։

600x580

6) Անձև հագուստն այլանդակում է ցանկացած կազմվածք։

7) Բարակ կրունկով և կլոր քթով կոշիկները ձեր ոտքերը տեսողականորեն դարձնում են ավելի փոքր։

8) Սուր քթով կոշիկները ոտքերը տեսողականորեն մեծացնում են։

9) Սև կիսագուլպաները ձեր ոտքերը երկու կիլոգրամով ավելի նիհար և մի քանի սանիտիմետր ավելի երկար են ցույց տալիս, իսկ սև կոշիկների (կամ մուգ գույնի) համադրությամբ՝ ձեր ոտքերը կդարձնեն ուսերից աճող։

600x580

10) Բաց գույնի զուգագուլպաները, ընդհակառակը, ոտքերը դարձնում են ավելի հաստ և կարճ։ Բայց՝ կաթնագույն կոշիկների հետ՝ երկար։

11) Երեք գույների կանոնը․ ձեր կերպարում մի օգտագործեք երեքից ավելի բաղադրիչ, հակարակ դեպքում կա վտանգ, որ ծիծաղելի տեսք կունենաք։

12) Եթե ինքնուրույն չեք կարողանում համադրել իրերը, ապա հետևեք նորաձևության և ոճի դասական կանոններին։

13) Թափանցիկ բլուզը ձեր վերնամասը դարձնում է շրջապատի ուշադրության առարկա, ընդգծում բարեմասնությունները, սակայն, նաև՝ թերությունները։

600x580

14) Սանրվածքը պետք է համադրվի ձեր զգեստապահարանի բոլոր բաղադրիչների հետ։

15) Հագուստի վրա օծանելիք մի ցանեք, բացառությամբ, երբ դուք օգտագործում եք միայն մեկ օծանելիքից։ Բույրը կարող է պահպանվել մեկ ամսից ավելի։

16) Կլոր դեմքով կանանց սազում է V –աձև կտրվածքները, կլոր կտրվածքները՝ օվալաձև դեմքովներին։

600x580

17) Խուսափեք որևէ բանի վրա սևեռվելուց․ մտավախություն կա, որ ձեռք կբերեք զգեստապահարանում միայն սև սգեստ կամ մեկ ոճ ունեցողի համբավ։

18) Պատյան-շրջազգեստները միանման կերպ սազում են թե նիհար, թե թմբլիկ կանանց։ Սակայն բարակ գոտկատեղ և կանացի կոնքեր ունեցողների վրա դրանք առավել գեղեցիկ տեսք կունենան։

Փորձարկումներ արեք, սիրեք ինքներդ ձեզ, սակայն մի մոռացեք նաև ուրիշների մասին․ շատ մարդիկ նախանձ և անբարյացակամ են, թույլ մի տվաք նրանց նկատել ձեր զգեստապահարանի թերությունները։

Աղբյուր` LADYNEWS.am

 

Լրահոս

Դիտել ավելին