Եվրահանձնաժողովի նախագահը Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ չէ անդամակցել ԵՄ-ին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նա նշել է, որ չնայած ԵՄ-ի հետ համագործակցության ամրապնդմանը՝ չարժե հույս դնել , որ Թուրքիան առաջիկայում կմիանան ԵՄ-ին: Յունկերը նաև հույս է հայտնել, որ կողմերը Բրյուսելի գագաթաժողովում միգրացիոն ճգնաժամի հետ կապված համաձայնության կգան, որը տեղի կունենա մարտի 17-18-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի և ԵՄ-ի ներկայացուցիչները միգրացիոն ճգնաժամը լուծելու հիմնարար համաձայնության էին եկել: