Զաքի Իսմայիլ Խալիլը երկուսուկես տարի առաջ իր ընտանիքով փախել է Սիրիայից Թուրքիա։ Այնտեղից նա հասել է Շվեդիա։ Սակայն շվեդական իշխանությունները հրաժարվել են նրա ընտանիքին և երեխաներին ապաստարան տրամադրել։ Եվ ահա նա ժամանում է հունական Պիրոս նավահանգիստ, որպեսզի հանդիպի իր ընտանիքին, որը հասել էր հունական կղզիներից մեկը։ Այս մասին հաղորդում է «Euronews»-ը։
«Այս երկու տարիները շատ դժվար էին ինձ և երեխաներիս համար։ Ես ամեն ինչ անում էի նրանց համար։ Այս տարիներին ես միշտ սպասել եմ այն պահին, թե երբ եմ տեսնելու նրանց և մենք միասին գնանք ապրելու Շվեդիայում»,- ասում է Զաքին։
Նա երկու տարի անց միավորվում է ընտանիքի հետ, սակայն ապագայում բարդ ճանապարհ է սպասվում բալկանյան միջանցքով այլ անօրինական միգրանտների հետ միասին։