Կարևոր իրադարձություններ

Ինչպես վերացնել ատամի ցավը

22 Հոկտեմբեր, 2015 22:33
Ինչպես վերացնել ատամի ցավը

Թե ինչպես վերացնել ատամի ցավը, հայտնում է woman-talk.com-ը:

1. Ատամի ցավի դեմ օգնում է սխտորը, սոխը և աղը: Դրանք հավասար քանակով մանրացրեք, խառնեք և դրեք ցավացող ատամի վրա: Վերևից կարելի է դնել բամբակ:

2. Եղևնու յուղով թրջեք բամբակը և դրեք ցավող ատամի կամ լնդի վրա 10-15 րոպե: 1.5-ից 2 ժամ անց կարելի է կրկնել:

3. Ցավող ատամի հակառակ կողմի ձեռքի ցուցամատի և մեծ մատի ոսկորների միացման կետը շրջանաձև շարժումներով ինտենսիվ մերսեք` 5-10 րոպե:

4. Վերին շրթունքի փոսիկը ցուցամատով սեղմեք:

5. Այտին կարելի է դնել սառույց` փաթաթված սրբիչի մեջ:

6. Մեկ բաժակ ջրի մեջ լուծեք 1 թեյի գդալ աղ և 5-6 կաթիլ յոդ: Ողողեք բերանը:

7. Փչացած ատամի մեջ դրեք վալերիանայով կամ կամֆորայի սպիրտով թրջված բամբակ: Ցավը կմեղմանա:

 

Լրահոս

Դիտել ավելին