Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում աշակերտը դաժան ծեծի է ենթարկել ուսուցչուհուն

22 Հոկտեմբեր, 2015 22:22
Ադրբեջանում աշակերտը դաժան ծեծի է ենթարկել ուսուցչուհուն

Բաքվի Խաթայի շրջանի թիվ 95 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտը դաժանորեն ծեծել է իր ուսուցչուհուն:

Ինչպես հաղորդում է moderator.az կայքը, Սվետլանա անունով ֆիզիկայի ուսուցչուհին կարգապահական նկատողություն է արել աշակերտին` վերջինիս անվայել պահվածքի եւ վարքի համար: Աշակերտը հարձակվել է ուսուցչուհու վրա եւ նրան լուրջ ֆիզիկական վնասվածքներ հասցրել:

Ականատեսների խոսքով` աշակերտը հարվածներ է հասցրել ուսուցչուհու դեմքին, ինչից նրա շրթունքները պատռվել եւ քթից արյունահոսություն է սկսվել: Օգնության հասած աշակերտներին, ուսուցիչներին եւ դպրոցի տնօրենին հազիվ է հաջողվել արյունաթաթախ ուսուցչուհուն ուժով ազատել գազանացած աշակերտի ձեռքից:

 

Լրահոս

Դիտել ավելին