Կարևոր իրադարձություններ

Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք համայնքների վնասների փոխհատուցման համար կհատկացվի 66 մլն դրամ

08 Հոկտեմբեր, 2015 12:03
Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք համայնքների վնասների փոխհատուցման համար կհատկացվի 66 մլն դրամ

Այսօր կառավարությունը հաստատեց Տավուշի մարզպետարանին գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը: ՀՀ տարածքային և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Տավուշի մարզի մի շարք համայնքային խնդիրների՝ ընթացիկ կարիքների լուծման անհրաժեշտությամբ:

Նախարարը հայտնեց, որ այդ խնդիրների լուծման նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2015 թվականին հատկացնել 66,030.5 հազ. դրամ գումար:

Նա նշեց, որ նպատակը սույն թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանի Հանրապետության կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում տուժած բնակիչների վնասների փոխհատուցումն է:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ կա Նախագահի հանձնարարական և նշեց, որ այդ գումարները հնարավորինս արագ կհատկացվեն:

 

Լրահոս

Դիտել ավելին