Կարևոր իրադարձություններ

«Ջիբհաթ ան-Նուսրա» և «Իսլամական պետություն» խմբավորումները պայմանավորվել են միավորել ուժերը

22 Հոկտեմբեր, 2015 20:23
 «Ջիբհաթ ան-Նուսրա» և «Իսլամական պետություն» խմբավորումները պայմանավորվել են միավորել ուժերը

Ռուսաստանի պաշտպանության նախարարության զեկույցում նշվում է, որ Ռուսական և սիրիական օդային ուժերի համագործակցության արդյունքում հոկտեմբերի 21-ին 46 թռիչք են իրականացրել ահաբեկչական-ծայրահեղական կազմակերպությունների դիրքերի ուղղությամբ` թիրախավորելով Դեր Զորի, Հալեպի, Համայի, Իդլիբի, Դամասկոսի ու Լաթաքիայի վարչական շրջաններում ահաբեկիչների 83 հենակետ:

Իդլիբում ոչնչացվել է խմբավորման առաջնորդների հավաքատեղին:

ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ ռադիոկապի միջոցներով տեղեկատվություն են ստացել, որ իսլամիստական երկու խմբավորումներ միավորվելու նպատակով բանակցություններ են վարում:  «Ջիբհաթ ան-Նուսրա» և «Իսլամական պետություն» խմբավորումների առաջնորդները սիրիական կառավարական ուժերի լայնածավալ հարձակումը կասեցնելու համար պայմանավորվել են միավորել ուժերը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին