Կարևոր իրադարձություններ

Ճապոնիայում դաջվածքներ ունեցողներին արգելում են օգտվել լողավազաններից

22 Հոկտեմբեր, 2015 19:22
Ճապոնիայում դաջվածքներ ունեցողներին արգելում են օգտվել լողավազաններից

Ճապոնիայում հյուրանոցների մեծամասնությունը դաջվածքով հաճախորդներին արգելում է լողանալ հանրային բաղնիքներում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Telegrapgh-ին:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրանք ոչ միայն ճապոնացիներին են արգելում դաջվածքնրով մտնել լողավազաններ, այլև զբոսաշրջիկներին:

Հյուրանոցների միայն 31%-ն է թույլ տալիս ազատ օգտվել լողավազանների ջակուզիից, իսկ 13%-ը թույլ է տալիս, սակայն պարտադրում, որ նրանք ինչ-որ կերպ ծածկեն, թաքցնեն դրանք:

Ճապոնիայում դաջվածքներն այնքան տարածված չեն, որքան Արևմուտքում: Դաջվածքներ ունեցողներին նրանք ասոցացնում են հանցավոր խմբերի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին