Կարևոր իրադարձություններ

Անձնագրերն անպայման կկնիքվեն. Ի՞նչ ընթացակարգով են մասնակցելու հանրաքվեին նույնականացման քարտ ունեցող քաղաքացիները

22 Հոկտեմբեր, 2015 18:28
Անձնագրերն անպայման կկնիքվեն. Ի՞նչ ընթացակարգով են մասնակցելու հանրաքվեին նույնականացման քարտ ունեցող քաղաքացիները

Դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու հնարավորությունից զրկված կլինեն նույնականացման քարտ ունեցող 553,000-ից ավելի քաղաքացիներ, եթե ընտրության իրավունքի մասին օրենքում փոփոխություններ չկատարվեն:

«Առաջիկայում պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվելու է նույնականացման քարտ ունեցողների հարցը:  Նույնականացման քարտերի մասին ՀՀ օրենքի համաձայն, մեր երկրի ներսում փոխարինվել է հին նմուշի անձնագրին,մ այդ իսկ պատճառով  հարկավոր է փոփոխություններ կատարել օրենքում, որպեսզի թույլատրեն այդ մարդկանց, իրենց ընտրողի իրավունքն իրականացնեն»,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց վերոնշյալ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Սահակյանի խոսքով՝ իրենց համար ահազանգ էր նաև ամիսներ առաջ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները, որի ժամանակ այն քաղաքացիները, ովքեր նույնականացման քարտերով փորձել են ընտրություններին մասնակցել, բայց քանի որ օրենքը թույլ չի տալիս, չեն կարողացել քվեարկել:

  «Այս փուլում պետք է այդ հաղթահարենք և թույլատրենք, որպեսզի քաղաքացիները մասնակցեն, բայց միևնույն ժամանակ պետք է նկատի ունենանք, որ առաջիկայում, եթե հանրաքվեի միջոցով փոփոխությունների նախագիծն ընդունվի սահմանադրական  օրենսգիրքը մշակելու ժամանակ մեխանիզմներ սահմանենք, թե ինչպես պետք է նույնականացման քարտերով մասնակցեն ընտրություններին: Եթե հանրաքվեի միջոցով այս նախագիծն էլ չլինի, 2017թ.-ին խորհրդարանական ընտրություններից առաջ պետք է նախատեսել ընտրական օրենսգրքի հիմնովին վերանայում»:

Պատգամավորը կարծում է, որ Ազգային ժողովը կընդունի ներկայացվելիք նախագիծը: Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում, ինչպե՞ս է կնիքվելու այդ քաղաքացիների անձնագիրը, Սահակյանը պատասխանեց. «Տարբեր երկրների փորձը ուսումնասիրելով՝ Լատվիա, Լիտվիա, Էստոնիա և եվրոպական մի քանի երկրների, նույնականացման քարտերի դեպքում ընթացակարգն այլ է: Այս պահի դրությամբ, եթե պատկերացնենք, որ օրենքն ուժի մեջ է մտնելու նոյեմբեր ամսին, իսկ հանրաքվեն դեկտեմբերի 6-ին է, այդ ընթացքում որևէ նոր մեխանիզմ ոչ միայն չեն կարող ներդնել, այլև ուսումնասիրել, սովորեցնել հանձնաժողովի անդամներին»:

Սահակյանը նշում է, որ ՀՀ մասշտաբով հանձնաժողովի անդամները 18,000-ից ավելի են:  Այդ իսկ պատճառով, որպես անցումային շրջան պետք է թույլատրել, որպեսզի մասնակցեն հանրաքվեին՝ նույնականացման քարտերով: Իսկ տեղում՝ հանձնաժողովի անդամները կարող են նշումներ անել, որպեսզի լրացուցիչ վերահսկողություն լինի:

«Անձնագրերն անպայման կկնիքվեն, իմ խորին համոզմամբ փորձը ուսումնասիրել է, որ ամբողջ աշխարհում 3-4 երկիր է կնքիներ դնում: Ըտրություններից 40օր առաջ ընտրացուցակները փակցված են լինում, չնայած դրանք շտկվում են, բայց հսկվում են նաև ոստիկանության անձնագրային բաժնի կողմից»,- եզրափակեց Հովհաննես Սահակյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին