Կարևոր իրադարձություններ

Շվեդիայում դպրոցի վրա հարձակված երիտասարդը «Աստղային պատերազմների» հերոսի կոստյումով է եղել

22 Հոկտեմբեր, 2015 18:30
Շվեդիայում դպրոցի վրա հարձակված երիտասարդը «Աստղային պատերազմների» հերոսի կոստյումով է եղել

Շվեդիայի արևմտյան Տրոլհետան քաղաքի դպրոցում հարձակում գործած հանցագործը եղել է «Աստղային պատերազմների» հերոսի կոստյումով: Այս մասին CBT հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է դպրոցի 14-ամյա աշակերտ:

«Մեզ մոտ սոցիալական գիտությունների դաս էր: Պարապմունքի ժամանակ դուռը թակեցին: Ընկերներիցս մեկը բացեց դուռը: Այնտեղ սևազգեստ մարդ էր, «Աստղային պատերազմներից» դիմակով և սև մեծ թրով»,- ասել է նա:

Հայտնի է նաև, որ 20-ամյա հարձակվողը հարվածել է դեռահասին և առաջ գնացել: Հարձակման ժամանակ նրա ականջակալներում բարձր երաժշտություն է հնչել:

Շվեդիայի դպրոցի վրա հարձակումը տեղի է ունեցել այսօր: Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով 5 մարդ է վիրավորվել, ներառյալ՝ կասկածյալը:

 

Լրահոս

Դիտել ավելին