Կարևոր իրադարձություններ

Ռեմսին վնասվածքի պատճառով բաց կթողնի երեք շաբաթ

22 Հոկտեմբեր, 2015 18:08
Ռեմսին վնասվածքի պատճառով բաց կթողնի երեք շաբաթ

Հայտնի են դարձել Լոնդոնի «Արսենալի» ուելսցի կիսապաշտպան Արոն Ռեմսիի ապաքինման մոտավոր ժամկետները, ով վնասվածք էր ստացել Մյունխենի «Բավարիայի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբայի հետ բախման ժամանակ։

 
«Նա այսօր ռենտգենի էր եւ բաց կթողնի մի քանի շաբաթ վնասվածքի պատճառով։ Կարծում եմ՝ նա անհասանելի կլինի մինչեւ հավաքականների խաղերի հետ կապված հաջորդ ընդմիջումը»,- անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խոսքը մեջբերում է «զինագործների» պաշտոնական կայքը։
 
Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 9 խաղում Ռեմսին խփել է մեկ գոլ։
 

Լրահոս

Դիտել ավելին