Կարևոր իրադարձություններ

Նաիրիտցիները ստորագրահավաք են սկսել

22 Հոկտեմբեր, 2015 17:31
Նաիրիտցիները ստորագրահավաք են սկսել

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր ստորագրահավաք են սկսել Կառավարության շենքի մոտ, որը մտադիր են ավարտել 1 շաբաթում։

Աշխատողները պահանջում են վերագործարկել «Նաիրիտը», ինչպես նաև չեղարկել այն պայմանագրերըորոնք ստիպված են եղել ստորագրել աշխատավարձերը ստանալու համար։ Դրանցում նաիրիտցիները պարտավորվում էին հրաժարվել աշխատավարձերի չվճարումից առաջացած տույժ–տուգանքներից։

Ստորագրահավաք անցկացնող աշխատողները կգնան գործարան, որպեսզի կարողանան ստորագրել նաև գործարանում գտնվող իրենց գործընկերները։

Նաիրիտցիների հետ զրույցից տեղեկացանք, որ նրանք մտադիր են Կառավարության մոտ հավաքվել նաև մյուս հինգշաբթի, որտեղից էլ երթով շարժվելու են ՀՀ նախագահական նստավայր։

 

Լրահոս

Դիտել ավելին