Կարևոր իրադարձություններ

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհրդի հայտարարությունը

22 Հոկտեմբեր, 2015 17:12
«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհրդի հայտարարությունը

Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին հասնելու ծրագրի շրջանակում «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը սույն թվականի հոկտեմբերի 26-ին, ժամը 10։00-ից սկսած մինչեւ Ազգային Ժողովի հերթական քառօրյայի ավարտը (հոկտեմբերի 29, ժ.18։00), ԱԺ դիմաց անցկացնելու է բողոքի շուջօրյա ակցիա «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի կանոններին համապատասխան։

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը պահանջում է Ազգային Ժողովից․

1. ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի համաձայն քննարկել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը,

2. հրապարակել 2012թ․ եւ 2013թ․ համապետական ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետությունից բացակա քաղաքացիների ցուցակը,

3. հրապարակել 2012թ.-ից ի վեր կառավարության կատարած բոլոր ծախսերի մասին մանրամասն տեղեկություններ։

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհուրդ

 

Լրահոս

Դիտել ավելին