Կարևոր իրադարձություններ

Նախկին նախարարը՝ Ս.Քոչարյանի ազատ արձակվելու մասին

22 Հոկտեմբեր, 2015 17:00
Նախկին նախարարը՝ Ս.Քոչարյանի ազատ արձակվելու մասին

Երբ իմացա, որ ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին դատարանն ազատություն է շնորհել դատապարտման օրվանից ուղիղ 20 տարի անց, ոգևորությունս մեծ էր: 
Սողոմոն Քոչարյանի հետ ծանոթացել եմ անձամբ՝ նրա նույնականացման քարտը հանձնելու ժամանակ: Այսօր արդեն էական չէ, որ ինձ ժամանակին չհաջողվեց լուծել նախկին հետախույզին ազատություն վերադարձնելու հարցը, այս պահին , առավել քան երբևէ, կարևոր է նրա առողջական վիճակը:

Ի սրտե քեզ առողջություն եմ մաղթում, Սողոմոն, պինդ կաց, քեզ ուժ և տոկունություն ոտքի կանգնելու և ազատության մեջ լիիրավ ապրելու համար…

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին