Կարևոր իրադարձություններ

Թաթուլ Կրպեյանին նվիրված գլխավոր միջոցառումը կկայանա Երևանում

22 Հոկտեմբեր, 2015 16:39
Թաթուլ Կրպեյանին նվիրված գլխավոր միջոցառումը կկայանա Երևանում

ՀՀ ՊՆ Սեյրանն Օհանյանը կառավարության նիստից հետո հայտնեց, որ հոկտեմբերի 28-ին Երևանում տեղի կունենա Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին նվիրված գլխավոր միջոցառումը։

«Այս տարի լրացավ մեր հերոս Թաթուլ Կրպեյանի 50-րդ տարեդարձը: Հանրապետության տարբեր բնակավայրերում ու զորամասերում մեկնարկել են հոբելյանական միջոցառումները, բայց հոկտեմբերի 28-ին տեղի կունենա գլխավոր միջոցառումը»,- նշեց նախարարը և հավելեց, որ հրավիրատոմսերն արդեն ուղարկված են:

 

Լրահոս

Դիտել ավելին