Կարևոր իրադարձություններ

Ուսումնավարժություն «Երևան Պլազա» բիզնես կենտրոնում

22 Հոկտեմբեր, 2015 15:43
Ուսումնավարժություն «Երևան Պլազա» բիզնես կենտրոնում

Հոկտեմբերի 23-ին, ժամը 17.00-ին ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունը «Երևան Պլազա» բիզնես կենտրոնում (հասցե՝ Գրիգոր Լուսավորչի 9) կանցկացնի «Երկրաշարժի դեպքում այցելուների և աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Միջոցառման նպատակն է ստուգել բիզնես կենտրոնի աշխատակիցների և արագ արձագանքման կազմավորումների գիտելիքներն ու պատրաստվածությունը, ուսումնասիրել և կատարելագործել վերջիններիս գործնական ունակությունները: Ուսումնավարժությանը մասնակցում են հրշեջ-փրկարարական ջոկատի 2 մարտական հաշվարկ (ավտոսանդուղք), ոստիկանության 2 կարգախումբ, «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ 2 բրիգադ, «Երևան Պլազա» բիզնես կենտրոնի հասարակական կարգի պահպանության, փրկարարական, հակահրդեհային, հետախուզական, առաջին բուժօգնության կազմավորումները և տարահանման խումբը: Սցենարի համաձայն՝ տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով ավերվել է բիզնես կենտրոնի շենքի աստիճանավանդակը, կան տուժածներ: Կենտրոնի 5-րդ հարկի աշխատասենյակներից մեկում առաջացել է հրդեհ, առկա է կրակի տարածման վտանգ, 2 քաղաքացի արգելափակվել է ծխապատ տարածքում:

 

Լրահոս

Դիտել ավելին